Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` օգոստոսի 22-ի ցերեկը, 23-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: «Հայպետհիդրոմետից» տեղեկանում է, որ մայրաքաղաք Երևանում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: Առաջիկա գիշերը Երևանում կլինի +18+20, իսկ վաղը ցերեկը +33 +35։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +30, Կոտայքի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +25 +30, Կոտայքի նախալեռներում գիշերը` +18 +20, ցերեկը` +31 +33, Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +25 +30, Լոռիում գիշերը՝ +10 +15, ցերեկը` +24+29, Տավուշում գիշերը` +15 +20, ցերեկը` +30 +34, Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +25 +30, Արագածոտնի նախալեռներում գիշերը` +17 +20, ցերեկը` +33 +35, Արարատում գիշերը` +17 +20, ցերեկը` +34 +36, Արմավիրում գիշերը` +17 +20, ցերեկը` +34 +36, Վայոց ձորի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը` +25 +30, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +17 +21, ցերեկը՝ +34 +36, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +35 +38, Սյունիքի նախալեռներում գիշերը` +10 +15, ցերեկը` +26 +30, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +18 +22, ցերեկը` +34+38:
ԱԻՆ-ը տեղեկացնում է նաեւ, որ առաջիկա 5 օրերին Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում, Սյունիքում եւ Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուստի քաղաքացիներին հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:




Comments