Եղանակը Հայաստանում

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-20-ը` առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օգոստոսի 15-ին՝ երեկոյան ժամերին, 20-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +34 +36:
Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28, Կոտայքի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17 +19, ցերեկը` +32 +34, Սեւանա լճի ավազանում գիշերը` +9 +14, ցերեկը` +23 +28, Լոռիում գիշերը +10+15, ցերեկը՝ +22 +26, Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +26+29, Արագածոտնի լեռներում գիշերը` +9 +14, ցերեկը՝ +23 +28, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +33 +35, Արարատում գիշերը` +16+20, ցերեկը` +33 +36, Արմավիրում գիշերը՝ +16 +20, ցերեկը` +33 +36, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +28, Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +16 +20, ցերեկը՝ +33 +36, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17 +22, ցերեկը` +31 +34, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +25 +27, Լեռնային Ղարաբաղում գիշերը` +16 +21, ցերեկը՝ +31 +34:




Comments