top of page

Եղանակը Հայաստանում

Aug 6, 2021
1 min read


Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 6-ի ցերեկը, 7-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։ Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Oգոստոսի 6-ին, 9-ի կեսօրից հետո, 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 6-ին, 8-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Եղանակը Երևանում Երևան քաղաքի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1999 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.40C (1978 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.00C Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

 
 
 

Comments


bottom of page