Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 12-14-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ապրիլի 11-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ում հայտնել են, որ Երեւանում ապրիլի 11-ին ժամամակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 12-ին, 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8 +10, վաղը ցերեկը՝ +19 +21: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6 +8, ցերեկը՝ +16 +18, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14, Լոռիում գիշերը՝ +4 +7, ցերեկը՝ +13+18, Տավուշում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +16 +21, Արագածոտնի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9+14, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +19 +21, Արարատում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21, Արմավիրում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21, Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +9 +14, Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +18 +21, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20+23, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +6 +11, Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +20 +23:




Comments