Եղանակը Հայաստանում
Mar 30, 2021
1 min read

Հանրապետության տարածքում՝ Մարտի 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:




Comments