top of page

Եղանակը Հայաստանում

Dec 17, 2020
1 min read

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 18-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի գիշերը քաղաքի բարձրադիր գոտում թաց ձյան տեսքով։ Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

 
 
 

Comments


bottom of page