top of page

Եղանակը Հայաստանում

Sep 23, 2020
1 min read

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-25-ն առանձին շրջաններում, 26-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Քամին` հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան սեպտեմբերի 22-ի և 26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Սեպտեմբերի 23-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ըստ օդերևութաբանների՝ մայրաքաղաքում սեպտեմբերի 23-ի ցերեկը սպասվում է +27...+29, երեկոյան՝ +22...+24, գիշերը՝  +15...17 աստիճան ջերմություն։




 
 
 

Comments


bottom of page