top of page

Դեկտեմբերի 25-ից կմեկնարկի ձմեռային զորակոչը

Dec 23, 2020
1 min read

2020 թվականի դեկտեմբերի 25-ից կմեկնարկի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին որոշումն ընդգրկված է Կառավարության վաղվա՝ դեկտեմբերի 24-ի նիստում։

Կառավարության որոշմամբ՝ 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները։


Ձմեռային զորակոչը կտեւի 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ։

 
 
 

Comments


bottom of page