Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դիմակ չկրելու համար
Jun 17, 2020
1 min read

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տուգանվեց դիմակ չկրելու համար: Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ պատճառներ ունի դիմակ չկրելու համար, առողջական խնդիրներ ունի, սակայն չի կարող մանրամասնել:
Պետրոսյանը նշեց, որ հիմա ստորագրում է, սակայն հետո վիճարկելու է ու ներկայացնելու է բոլոր փաստաթղթերը, որոնք կվկայեն առողջական խնդիրները:




Comments