Բեյրութում նորից բողոքի ակցիաներ են սկսվել
Sep 1, 2020
1 min read

Բեյրութում կրկին բողոքի ակցիաներ են, ցուցարարները հավաքվել են Նահատակների հրապարակում` «Լիբանանի մեծ ցասումը» կարգախոսի ներքո:
Ցուցարարները փորձում են մուտք գործել Լիբանանի խորհրդարանի շենք: Մի քանիսը քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ և փորձել հրկիզել խորհրդարանի մուտքերից մեկը: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Բողոքի ցույցեր են անցկացվում նաև Բեյրութի շուկաների մոտ:
Հիշեցնենք, որ Բեյրութի՝ 190 մարդու կյանք խլած ողբերգական պայթյունից հետո ժողովուրդը պահանջում է նախագահի հրաժարականը: Ավելի վաղ ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել Լիբանանի կառավարությունը:




Comments