top of page

Արցախում կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Sep 6, 2020
1 min read

ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 8 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են, 7-ը նախկինում հաստատված օջախի կոնտակտավորներ, իսկ 1-ի մոտ վարակը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 312 մարդու մոտ, որից 270- ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 40, մեկուսացված է 65 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 329 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 11 990 փորձանմուշի հետազոտություն։


 
 
 

Comments


bottom of page