top of page

Արտակ Դավթյանը ՀՕՊ զորամասերից մեկն է այցելել

Dec 28, 2021
1 min read

Դեկտեմբերի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է ՀՕՊ զորամասերից մեկը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է ՀՀ օդային տարածությունում պետական սահմանի ապահովման օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական պատրաստության մակարդակի, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջել է զորամասի տարածքում, տվել համապատասխան հանձնարարականներ ծառայության կազմակերպման վերաբերյալ, շնորհավորել զինծառայողներին գալիք ամանորի կապակցությամբ:

 
 
 

Comments


bottom of page