Արմեն Սարգսյանն հանդիպել է Անի Ապրահամյանի հետ
Apr 17, 2019
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանի հետ:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների հիմնահարցերի շուրջ:
Հիմնադրամը հետազոտություններ է իրականացնում բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տեսական ֆիզիկայի և բնագիտության ոլորտներում:




Comments