top of page

Արծվիկ Մինասյանը՝ ստացված վնասվածքների մասին

Aug 24, 2021
1 min read

«Հարձակում կազմակերպեցին ինձ վրա․ պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ճակատիս, ոտքերիս»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդմիջմանը տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սրանք այն բանի վկայությունն են, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»,- նշեց նա։

Հարցին, թե բռնություն կիրառողները պատգամավորնե՞ր էին, Մինասյանն ասաց․ «Ո՛չ, ՊՊԾ պետն էր և մի շարք աշխատակիցներ»։

Մինասյանն ընդգծեց, որ տեղի ունեցածին պատրաստվում են տալ իրավական ընթացք։

 
 
 

Comments


bottom of page