«Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությունը
May 30, 2019
1 min read

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում գտնվող Կոմիտաս վարդապետի հուշարձանի մոտ մայիսի 25-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել «Զարթոնք» հայկական ավանդական պարերի համույթի և «Խատուտիկ» մանուկների զարգացման հայկական կենտրոնի կազմակերպած «Արի պարի քոչարի» համահայկական նախաձեռնությանը: Նախաձեռնությունը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի և մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:




Comments