«Այսօր ուսանող, վաղը՝ սպա»
Jan 31, 2020
1 min read

Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի ազգային տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղին կից քոլեջի ուսանողները հունվարի 30-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում մասնակցել են «Այսօր ուսանող, վաղը՝ սպա» խորագրով դասընթացին: Զինվորական ծառայության հանդեպ գրավչությունը բարձրացնելու նպատակով կազմակերպված դասընթացին ուսանողներին ներկայացվել են սպայի գործառույթներն ու դերը բանակում, ցուցադրվել են հրաձգային զինատեսակների կառուցվածքը և բնութագրերը: Ուսանողները զինվորական ծառայության առանձնահատկությունների հետ կապված հարցեր են ուղղել զորամիավորման սպաներին:




Comments