top of page

Այսօր Գյումրու տոնն է

Sep 5, 2020
1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գյումրու տոնի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Այսօր Գյումրու տոնն է:

Երբեք ավելորդ չի հիշելը, որ Հայրաքաղաքը մեր երկրի տաղանդների դարբնոցն է՝ արհեստների ու արվեստների կենտրոնը: Իսկ վերջին տարիներին Գյումրին սկսել է խորհրդանշել մեր երկրի նոր զարթոնքը, ինչը կրկնակի ավելի ուրախալի է:

Թանկագին գյումրեցիներ,

Ամբողջ սրտով շնորհավորում եմ քաղաքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ բարձր տրամադրություն ու լավատեսություն՝ այսօր եւ գալիք բոլոր օրերին»:

 
 
 

Comments


bottom of page