top of page

ԱԺ նիստին քննարկվեց Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը

Jun 14, 2022
1 min read

Հունիսի 14-ի ԱԺ նիստին քննարկվեց Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ։ Հաշվետվության արդյունքները ներկայացրեց դրա ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

«2021 թ. ՀՀ Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 94 ստուգում։ Զեկույցում կա երեք ուղղություն, որոնցից առաջինը պետբյուջեի վերաբերյալ հաշվետվության ուսումնասիրությունն ու ներկայացումն է։ Երկրորդը ռիսկերի մեթոդոլոգիայի վրա հիմնված ստուգումներն են։ Հաշվեքննիչ պալատը նախատեսել էր իրականացնել 30 միջոցառում, սակայն իրականում հաջողվեց իրականացնել միայն 19-ը, մնացած 11-ը կիրականացվի միայն 2022 թ.»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը։ Ի սկզբանե նախատեսված աշխատանքների թերակատարման պատճառն այն էր, որ ԱԺ-ն չնախատեսված երկու հանձնարարական է ուղարկել Հաշվեքննիչ պալատ։ Դրա պատճառով պալատւն չի հաջողվել կատարել նախատեսված ծրագրերն ու միջոցառումները»,- պարզաբանեց տեսչական գերատեսչության ղեկավարը:

 
 
 

Comments


bottom of page