top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Viber-ի խմբային տեսազանգերի մասնակիցների թիվը կհասնի 30-ի

Updated: Apr 21, 2021


Վերջին մեկ տարվա ընթացքում Viber-ի որոշ ծառայություններ դարձել են առավել պահանջված՝ ամենաշատ օգտագործվողը տեսազանգերն են։ Գործառույթի պահանջվածությունը պայմանավորված է վերջերս օգտատերերի շրջանում հաղորդակցության հեռավար ձևաչափի ընդլայնմամբ։

Մեսենջերը փորձելով բավարարել օգտատերերի պահանջները, և հաշվի առնելով, նոր իրողությունները, նախատեսում է ընդլայնել իր ամենապահանջված գործառույթներից մեկի հնարավորությունները: Այսօր #Viber-ի խմբային տեսազանգերին կարող է մասնակցել 20 օգտատեր, իսկ մոտ ապագայում մասնակիցների թիվը կընդլայնվի՝ հասնելով 30-ի: Ընտրված թիվը պատահական չէ. 30-ը կրթական հաստատություններում դասարանի միջին և բիզնես թիմի առավել օպտիմալ չափն է։


Խմբային տեսազանգի համար պետք է ընդամենը երեք քայլ կատարել՝

● սեղմել խմբային զրույցի էկրանի վերևի աջ անկյունում տեղակայված տեսանյութի նշանին,

● ընտրել հասցեատերերին,

● սեղմել զանգի կոճակը:


Եթե ​​զանգն արդեն ընթացքում է, և պետք է նոր օգտատիրոջ հրավիրել, պարզապես սեղմե՛ք «Ավելացնել» կոճակը և ընտրե՛ք ցանկալի հասցեատիրոջը:


«Մենք անչափ ուրախ ենք, որ Viber-ի խմբային տեսազանգերն ունեն մեծ պահանջվածություն։ Viber-ը ձգտում է հավելվածն առավել հարմարավետ դարձնել օգտատերերի համար, որպեսզի նրանք կարողանան սովորել, շփվել գործընկերների հետ, մշտապես կապի մեջ լինել մտերիմների և ընկերների հետ, նույնիսկ, երբ նրանք գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում», - նշում է Աննա Միգալը՝ Rakuten Viber ընկերության բիզնես զարգացման գծով ավագ տնօրենը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ #Viber#տեսազանգի մասնակիցները հնարավորություն ունեցան մեկ էկրանում տեսնել միմյանց, ինչպես նաև ցանկության դեպքում առանձնանշել մասնակիցներից որևէ մեկին։ Խմբային տեսազանգերն ամբողջությամբ անվճար են և ժամային սահմանափակում չունեն ։


30 օգտատիրոջ համար նախատեսված խմբային տեսազանգերը հասանելի կլինեն Viber-ի բջջային և համակարգչային տարբերակներում:


Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page