top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Մեր նավերը վճռականորեն շարունակում են գործողությունները Սև և Միջերկրական ծովերում». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ում հայտարարություն է արել Սև ծովում և Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման և սեյսմիկ հետազոտություններ իրականացնող թուրքական նավերի գործողությունների վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ Սև ծովում Ֆաթիհ նավը, իսկ Արևելյան Միջերկրականում՝ Յավուզ և Բարբարոս Հայրեդդին Փաշա նավերը «արդյունավետորեն ու վճռականորեն շարունակում են իրենց աշխատանքները լեգիտիմ իրավունքների շրջանակում»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Արևելյան Միջերկրականում (հունական կղզիների մոտ) Թուրքիայի նավթագազային որոնումների պատճառով էլ ավելի են սրվել հույն-թուրքական հարաբերությունները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page