Ինչպե՞ս ամառային արձակուրդներն արդյունավետ անցկացնել մեսենջերների շնորհիվ
Ամառը հանգստի սեզոն է․ դպրոցական և համալսարանական դասերի ավարտից հետո հարկ է լավ հանգստանալ։ Քանի որ արդեն ամառվա կեսն է, պետք է մտածել արձակուրդների երկրորդ մասն իսկապես պայծառ ու անմոռանալի անցկացնելու մասին: Ինչպե՞ս անել, որ մնացած ամառային օրերն էլ ավելի շատ հույզեր և տպավորություններ բերեն ձեզ և ձեր սիրելիներին ու երկար մնան ձեր հիշողություններում: Մեսսենջերները կարող են օգնել ձեզ այս հարցում. օգտագործելով Viber-ը որպես օրինակ՝ ներկայացնենք օգտակար թվային գործառույթները։
Պլանավորե՛ք ուղևորությունները գրառումների միջոցով
Ճանապարհորդության մեկնելիս հաճախ դժվար է լինում ոչինչ չմոռանալը՝ ի՞նչ վերցնել, ի՞նչ տեսարժան վայրեր այցելել: Որպեսզի ամեն բան չմտապահեք, օգտագործեք «Իմ գրառումները» գործառույթը Viber-ում. իրականում սա զրույց է ինքներդ ձեզ հետ, որտեղ կարող եք ցուցակներ կազմել, խանութների հղումներ տեղադրել, երթուղիներ գծել, էլեկտրոնային տոմսերի լուսանկարներ պահել: Բացի այդ, դուք կարող եք հիշեցումներ տեղադրել ձեր նշումներում, որպեսզի բաց չթողնեք ձեր թռիչքը:
Զրուցե՛ք ընկերների հետ տեսազանգերի միջոցով
Հաճախ ամռանը դպրոցի կամ համալսարանի բոլոր ընկերները գնում են տարբեր քաղաքներ և երկրներ: Ինչ-որ մեկը հանգստանում է իր ընտանիքի հետ ծովում, մյուսը գնում է երկար սպասված ամառային պրակտիկայի: Սակայն դա ամենևին էլ պատճառ չէ ամառվա ընթացքում ընկերների հետ կապը չպահպանելու համար։ Առավել հարմար է նորություններ, հետաքրքիր և զվարճալի պատմություններ փոխանակել մեսենջերում աուդիո և տեսազանգերի միջոցով։ Viber-ում կարող եք զանգահարել ոչ միայն առանձնացված ձևաչափով, այլ նաև կատարել խմբային տեսազանգեր՝ առանց ժամանակային որևէ սահմանափակման։ Հիանալի հնարավորություն առցանց հավաքվելու և ամառային արկածների մասին պատմություններով կիսվելու կամ, օրինակ, առցանց թեմատիկ երեկույթ կազմակերպելու համար:
Հետևե՛ք նորություններին Viber ալիքներում
Իհարկե, ամառn առաջին հերթին բացօթյա հանգիստ է խորհրդանշում՝ լինի դա այգում, գյուղում, թե ծովափում։ Բայց ազատ ժամանակի մի մասը կարող է տրամադրվել նաև ինքնակրթությանը. սովորել ինչ-որ նոր բան, որն ապագայում օգտակար կլինի ձեր ուսման ընթացքում, օրինակ՝ գիտության կամ արվեստի մասին, ինչպես նաև առանձնացնել նոր ֆիլմեր և գրքեր: Viber-ում լրատվամիջոցների, հայտնիների և բրենդների թեմատիկ ալիքները նույնպես կօգնեն ձեզ անկաշկանդ ծանոթանալ հետաքրքիր նյութերին։ Իսկ նախընտրած նյութերն առավել հարմար է պահպանել «Իմ գրառումները» բաժնում՝ պարզապես ուղարկեք ձեզ օգտակար կամ հետաքրքիր գրառումն ալիքից, և ցանկացած պահի օգտագործեք այն։
Ստեղծե՛ք ձեր սեփական սթիքերները
Ճամփորդություններից թղթե բացիկներ ուղարկելը ձեզ կամ սիրելիներին, իհարկե, հրաշալի ավանդույթ է։ Բայց միևնույն ժամանակ դուք հաճախ ցանկանում եք թվային ձևաչափով պահել ձեր ամառային հանգստի ամենավառ հիշողությունները։ Մեր խորհուրդն է՝ ստեղծե՛ք ձեր սեփական յուրօրինակ Viber սթիքերները:
Դուք կարող եք ձեր սիրելի լուսանկարները վերածել անհատականացված բացիկների հենց մեսենջերում ընդամենը մի քանի քայլով: Պարզապես բացեք Viber սթիքերների խմբագրիչը խանութում կամ ցանկացած չաթում սթիքերների մենյույում և ընտրեք ցանկալի պատկերները ձեր պատկերասրահից կամ լուսանկարեք անմիջապես հավելվածում: Ավելացրեք տեքստ, սթիքերներ կամ էմոջիներ ձեր լուսանկարներին և կիսվեք ձեր ընկերների և ընտանիքի անդամների հետ: Ամառային սթիքերները դեռ երկար կհիշեցնեն ձեզ արձակուրդի լավագույն պահերի մասին:
Սովորե՛ք օտար լեզուներ
Ժամանակակից աշխարհում այլ լեզուների իմացությունն այլևս առավելություն չէ, այլ կարևոր հմտություն, որն օգտակար է և՛ աշխատանքի, և՛ ուսման մեջ, և՛ պարզապես հաղորդակցվելու, բնօրինակով ֆիլմեր և հեռուստահաղորդումներ դիտելու, գրքեր կարդալու համար: Ամառային արձակուրդները, երբ այլ դասեր չկան, հիանալի ժամանակ է անգլերենի կամ որևէ այլ լեզվի հմտությունները բարելավելու համար: Պարապմունքներին և արտասահմանյան գրականություն կարդալուն զուգահեռ լավ կլինի նաև տվյալ լեզվով հաղորդակցվելը։ Իսկ հաղորդակցվելու համար ամենևին պետք չէ այլ երկիր մեկնելը. կարող եք գտնել զրուցակիցների, ովքեր նաև տիրապետում են լեզվական հմտություններին թեմատիկ խմբերում և Viber զրույցներում: Իսկ եթե հաղորդակցության ընթացքում ինչ-որ արտահայտություն անհասկանալի է ձեզ, կարող եք արագ թարգմանել այն անմիջապես Viber մեսենջերում։ Պարզապես սեղմեք և պահեք զրուցարանում ցանկացած հաղորդագրության վրա, մինչև բացվի «Թարգմանել» տարբերակը. ընտրեք այն և հաղորդագրության թարգմանությունն անմիջապես կհայտնվի սկզբնական հաղորդագրության տակ: Դուք կարող եք փոխել լռելյայն թարգմանության լեզուն հավելվածի կարգավորումներում:
Comments