top of page
ԼՐԱՀՈՍ
Search

PR դպրոցի 9-րդ հոսքի շրջանավարտների դիպլոմները հանձնեց Թևան Պողոսյանը


PR դպրոցի 9-րդ հոսքի վերջին հանդիպումն անցկացրեց հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը։ Դպրոցի ուսանողները ծանոթացան հաղորդակցվելու առանձնահատկություններին և հարաբերություններ ձևավորելու նուրբ արվեստին։ Նա հանրային կապերի համար կարևորեց մի քանի հանգամանք և մեխանիզմ, որոնցով պետք է շարժվել:

«Հաղորդակցման ամենակարևոր բանը ինքդ քեզ ճանաչելն է և ուսումնասիրել դիմացինին, որպեզի կարողանաս դա իրականացնել»,- պատմեց Թևան Պողոսյանը: Ըստ նրա` հաղորդակցումը ձևավորելու գաղափարը` լսելու, տեսնելու, ընկալելու և այն ճիշտ արտահայտելու մեջ է:

Թևան Պողոսյանի մեկնաբանմամբ` հաղորդակցման կարևորագույն էլեմենտներից է նաև ժամանակը և ճիշտ տերմինների օգտագործումը:

«Հաղորդակցումը հենց այն գործիքն է, որով դուք բացահայտելու եք դիմացինի շահերը ձեզ համար և եթե պետք է, ձեր շահերը ներկայացնեք իրենց»,- մանրամասնեց Թևան Պողոսյանը

Նրա պատկերացմամբ` խնդիրը թիրախավորելու և լուծում ստանալու համար պետք չէ մտնել մարդու անձնական դաշտ, որովհետև այդ դեպքում հաղորդակցումը չի ստացվելու:

PR դպրոցի շրջանավարտները հաղորդակցության և PR տեխնոլոգիաներին վերաբերող տարբեր հարցեր ուղղեցին քաղաքական գործչին, իսկ հանդիպման ավարտին Թևան Պողոսյանը և Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ավարտական դիպլոմներ հանձնեցին PR դպրոցի շրջանավարտներին՝ նրանց մաղթելով մասնագիտական հաջողություններ հանրային կապերի ոլորտում։




practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page