top of page
ԼՐԱՀՈՍ
Search

PR դպրոցը բացում է մասնագիտական որակյալ կրթության ճանապարհը


Այսօր ՝ «Հայկական Փի Ար ասոցիացիայի» կողմից հիմնադրված PR դպրոցի ուսանողների համար դասախոսություն կարդաց Քաղաքագիտության դոկտոր, ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ով հետաքրքիր և համապարփակ ներկայացրեց PR տեխնոլոգիաների առանձնահատկությունները՝ զանգվածային մշակույթի ազդեցության, հանրային ընկալումների համատեքստում: Նա հետաքրքիր անդրադարձ կատարեց միջազգային, քաղաքական իրավիճակին, ներկայացրեց թե ինչ հնարքներ ու տեխնոլոգիաներ կիրառել, որոնք բավականին արժանահավատ ուշադրություն կհրավիրեն և ցույց կտան հասարակությունների մտածողությունները, թե ոնց է զանգվածային մշակույթը ազդում մարդկանց գիտակցության վրա և կրողն է դառնում այդ մշակույթի:

Հիշեցնենք, որ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին։ Հիմնադիրն է՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, հասարակական գործիչ, լրագրող, Երևանի պետական համալսարանի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Աստղիկ Ավետիսյանը։ Դպրոցի հիմնական նպատակն է մասնագետների գիտելիքները և հմտությունները խորացնել ու զարգացնել՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ:

Դպրոցը իր համար խնդիր է դրել բարձրացնել իմացության մակարդակը, հանրային կապերի ուսուցումը երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում։ Դպրոցը ծանոթացնում է ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար, իրականացնում է հետազոտություններ մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերաբերյալ` վերապատրաստում գիտատեսական և կիրառական ուղություններով:

PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին։ Դպրոցի ուսանողը Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանում է գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների վերաբերյալ, հետազոտում է Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը։ Դպրոցը թույլ է տալիս կիրառել տեսական գիտելիքները գործնականում:

PR դպրոցի լավագույն մասնակիցները ներգրավվում են PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:


practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page