top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Oppo-ն ներկայացրել է Air Glass 3 խելացի ակնոց, որն աշխատում է ԱԲ-ով

Չինական Oppo ընկերությունը Բարսելոնայում ընթացող MWC 2024 միջազգային ցուցահանդեսին ներկայացրել է արհեստական բանականությամբ աշխատող Air Glass 3 խելացի ակնոցի նախատիպը։ Ակնոցը միանում է ընկերության սմարթֆոններին՝ AndesGPT-ի լեզվական մեծ մոդելին հասանելիություն ունենալու համար:

Ակնոցը կարող է նաև երաժշտություն նվագարկել, ցուցադրել տեղեկություն և ստանալ ձայնային զանգեր: Օգտատերերը կարող են դրանք կառավարել՝ օգտագործելով շրջանակի կողային մասում գտնվող հպման սենսորները: Արտաքինից Air Glass 3-ը սովորական ակնոցի տեսք ունի, կշռում է ընդամենը 50 գրամ։


AndesGPT լեզվական մոդելը մշակել է հենց Oppo-ն: Այն ներկայումս հասանելի է միայն Չինաստանում: Չատբոտը կարող է «տեղեկություններ որոնել և զրույցներ վարել՝ օգնելու օգտատերերին այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են ճանապարհորդության պլանավորումը» և այլն:


Oppo-ն նշում է, որ խելացի ակնոցը կդառնա «հարմար ապարատային կրիչ արհեստական ​​բանականության համար՝ շնորհիվ իր գործառույթների, ինչպիսիք են տեսողական և ձայնային փոխազդեցությունը, և, ի վերջո, կդառնա սմարթֆոնների լավագույն ուղեկից մեծ թվով իրավիճակներում»։ Մոդելը չի ​​վաճառվի Չինաստանից դուրս։


Հիշեցնենք, որ 2023-ի սեպտեմբերին Meta-ն թողարկել է խելացի ակնոց՝ Ray-Ban ապրանքանիշի ներքո: Այն թույլ է տալիս լուսանկարել և տեսանյութեր անել, ինչպես նաև կիսվել բովանդակությամբ: Բոլոր տվյալները համաժամանակացվում են Meta View հավելվածի միջոցով: Սարքը վաճառվում է 300 դոլարով։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page