top of page

Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը.

Sep 30, 2020
1 min read

«Մեր զինվորականները ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում կատարվող գործընթացին»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ վերլուծվում է, նաև մենք հանգամանորեն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են ամենաբարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից»,- ասել է նա ի պատասխան այն հարցին, թե ինչ տվյալներ ունի Կրեմլը՝ Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ։ Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հավանություն չի տալիս Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին Թուրքիայի հայտարարությանը՝ կապված Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ: «Անշուշտ, նման հայտարարություններին մենք չենք աջակցում, մենք համաձայն չենք նրանց հետ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը; Նա հիշեցրել է երեկ արտահայտած իր միտքը, որ չարժե կրակի վրա յուղ լցնել: «Մենք, նախկինի պես, տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում և, հատկապես, հակամարտության մասնակից երկրներին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է Պեսկովը:

 
 
 

Comments


bottom of page