«Կովկաս-2020»–ի եզրափակիչ օրը, ՌԴ–ում անցկացված զորավարժությունների վառ պահերը. տեսանյութ

Համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին մասնակցեցին զինծառայողներ Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց մասնակցեցին զինծառայողներ մի շարք երկրներից, այդ թվում` Հայաստանից, մոտեցան ավարտին։ Հիմնական զորաշարժերն իրականացվեցին ՀՌՕ ներքին զորավարժարաններում` «Պրուդբոյ», «Աշուլուկ», «Կապուստին Յար», ինչպես նաև «Արզգիրսկի» և «Կոպանսկայա» ավիացիոն զորակայաններում ու Սև և Կասպից ծովերի ջրային տարածքներում։ «Կովկաս-2020»–ին ընդհանուր առմամբ ներգրավվել էր շուրջ 80 հազար մարդ։
Համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին հրավիրվել էին Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի զորամիավորումները։
Դիտեք զորավարժությունների ամենավառ պահերը։




Comments