top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայերի 81 %-ն իրեն բարի մարդ է համարում. Viber


Երևան, նոյեմբեր 2021՝ Բարության համաշխարհային օրվան ընդառաջ, որը նշվում է նոյեմբերի 13-ին, #Viber մեսենջերն իր օգտատերերի շրջանում հարցում է իրականացրել, թե ինչ է բարությունը և ինչպես է այն դրսևորվում։ Ըստ հարցման արդյունքների՝ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնության համար բարությունն արտահայտվում է ուրիշներին օգնելու և ուրախացնելու ցանկությամբ։


Որքա՞ն բարի մարդ կա Հայաստանում։

Հայաստանի հարցված բնակիչների կեսն իրեն բարի է համարում (50,3%), հավանաբար բարի՝ 30,9 %-ը։ Հարցվածների 1,8%-ը կտրուկ բացասական է պատասխանել հարցին, իսկ 6%-ը դժվարանում է իրեն բարի համարել։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 10,9%-ը։

ԱՊՀ երկրներում իրենց բարի են անվանել հարցվածների 46,87%-ը, ավելի շուտ բարի` 40,33%-ը։ Հարցման մասնակիցների 1,81%-ը բացասական է պատասխանել սեփական բարության մասին հարցին։ 2,85%-ը վստահ չէ ուրիշների նկատմամբ իրենց վերաբերմունքի հարցում։

Ձեզ շրջապատող մարդիկ բարի՞ են:

Հարցին, թե շրջապատող մարդկանց մեջ որքան են բարի մարդիկ, Հայաստանի բնակիչների 10,9%-ը պատասխանել է, որ շատ են։ 24,2%-ը համաձայնել է «բավականին շատ» պատասխանին։ Միևնույն ժամանակ, Հայաստանից հարցվածների մեծամասնությունը (47,8%) նշել է, որ բարի մարդկանց քիչ է ճանաչում, իսկ 10,3%-ը կարծում է, որ իրենց միջավայրում բարի մարդիկ գրեթե բացակայում են։ Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 6,7%-ը։

ԱՊՀ երկրների ռեսպոնդենտների 9,75 %-ն իր շուրջը մեծ թվով բարի մարդկանց է տեսնում։ Բավականին բարություն է զգում հարցվածների 41,69%-ը։ «Քիչ» կամ «բոլորովին» պատասխանել են համապատասխանաբար 37.36 և 4.53 տոկոսը։

Բարի գործեր

Հայաստանի ռեսպոնդենտների մեծամասնությունը (65,5%) ասել է, որ վերջին անգամ լավ գործ է արել այս շաբաթ, իսկ 10,3%-ը՝ այս ամիս։ Երկու ամիս առաջ և այս տարի կատարած բարի գործերի մասին հիշում է Հայաստանի բնակիչների 3%-ը։ Հարցվածների 18,2%-ն ընդհանրապես չի հիշում իր արարքները։

ԱՊՀ երկրների ընդհանուր արդյունքները նման են եղել. հարցվածների 69,82%-ն այս շաբաթ բարի գործ է կատարել, 13,8%-ը՝ այս ամիս։ 2,49%-ը բարի գործեր է կատարել վերջին երկու ամիսներին, այս տարի՝ 2,33%-ը։ Հարցվածների 11,56%-ը չի հիշում ցուցաբերված բարություն։

Աջակցություն հարազատներին։

Հարցմանը մասնակցած Հայաստանի բնակիչների 69,7%-ը հաճախ հաճելի խոսքեր է ասում ուրիշներին՝ ոգևորելու համար։ Միևնույն ժամանակ, 17%-ն աջակցում է իր հարազատներին, բայց ոչ այդքան հաճախ, 13,3%-ը հազվադեպ է խրախուսում նրանց, բայց կցանկանար դա անել ավելի հաճախ։

Միաժամանակ ԱՊՀ բնակիչների հարցման ընդհանուր արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 72,99%-ը հաճախ բարի խոսքեր է ասում, հազվադեպ՝ 17,82%-ը։ ԱՊՀ երկրներից հարցվածների 9,19%-ը պատրաստ է կատարելագործվել և սկսել ավելի հաճախ բարություն դրսևորել։

Բարությունը հմտությո՞ւն է:

Հայաստանից հարցվածների մեծ մասը (62,4%) կարծում է, որ հնարավոր է բարությունը զարգացնել իր մեջ։ Այս կարծիքի հետ համաձայն չէ հարցվածների 17,6 %-ը։ Հարցման մասնակիցների 20 %-ը չի կարողացել պատասխանել այս հարցին։

Բարի սերունդ

Չնայած այն հանգամանքին, որ հարցման շատ մասնակիցներ իրենց համարում են բարի և բարի գործեր են անում, ճնշող մեծամասնությունը կարծում է, որ մարդիկ նախկինում ավելի բարի են եղել: Այս կարծիքին հավատարիմ Հայաստանի բնակիչների տեսակարար կշիռը կազմել է 56,4%, ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրների բնակիչների մեջ այդպես է կարծում 59,23%-ը։

Այն կարծիքին, որ բարի մարդկանց թիվը մնացել է անփոփոխ, համաձայնել է 19,4%-ը, իսկ 8,5%-ը նշել է, որ բարի մարդկանց թիվն աճել է։

Հարցումն անցկացվել է Viber-ի օգտատերերի շրջանում նոյեմբերի 1-ից 8-ը, որին Հայաստանից և ԱՊՀ մի շարք երկրներից մասնակցել է 18-ից 65 տարեկան ավելի քան յոթ հազար մարդ։

Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

0 comments
bottom of page