Ինչպես են երեխանները սնվելու դպրոցում․ԿԳՄՍՆ - ի նոր ուղեցույցը.
Aug 21, 2020
1 min read

Այսօր ԿԳՄՍՆ-ն հրապարակել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը (https://escs.am/am/news/6953?)
Ուղեցույցով սահմանվել է նաև դպրոցներում երեխաների սնվելու կարգը և սահմանափակումները։ Ուղեցույցի համաձայն դպրոցների բուֆետների և ճաշարանների աշխատանքն արգելվում է, իսկ դպրոցում սննդի կազմակերպման անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպվում են դասասենյակում չոր սննդի տարբերակով։
Ուղեցույցի համաձայն ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում կարող է գործել սննդի կազմակերպման այլ ռեժիմ՝ խստորեն պահպանելով սննդի կազմակերպման և ախտահանման մասով հակահամաճարակային կանոնները։




Comments