top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայ պատանի շախմատիստները 3-րդն են ճանաչվել Եվրոպայում

Շախմատի Հայաստանի պատանեկան հավաքականը Եվրոպայի առցանց առաջնությունում դարձավ բրոնզե մրցանակակիր: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ոչ թե հավաքականները մրցեցին միմյանց հետ, այլ հաշվի առնվեցին Եվրոպայի պատանեկան առաջնության տարիքային 4 խմբերում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչներից լավագույնի արդյունքը, որի հանրագումարում էլ մեր ընտրանին վաստակեց 26 միավոր:

Տարիքային յուրաքանչյուր խմբում Հայաստանից ընդգրկված էին 3-ական շախմատիստներ: Մինչև 12 տարեկանների մրցաշարում մեր պատանիներից լավագույնը Բենիկ Աղասարովն էր, որը 5,5 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում Էմին Օհանյանը 6,5 միավորով հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: 7 միավորով 5-րդ տեղը զբաղեցրեց նաև մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկած Արշակ Մելքոնյանը: Մինչև 18 տարեկանների մրցաշարում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 7 միավորով գրավեց 4-րդ տեղը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page