top of page

Չեխիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

Sep 12, 2020
1 min read

Մեկ օրում Չեխիայում կրկին կորոնավիրուսով վարակակիրների ռեկորդային թիվ է գրանցվել: հայտնաբերված նոր դեպքերի թիվը կազմում է 1447: Սա , նախորդ օրվա համեմատ, 65-ով ավելին է: Չեխիայի առողջապահության նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ 12 հազար 260 մարդ է բուժվում:

« Չորրորդ անգամ մեկ օրում երկրում 1000-ից ավելի նոր դեպք է հայտնաբերվում: Վերջին մեկ ամսում հոսպիտալացվածների էթիվը կրկնակի ավելացել է, իսկ ծանր դեպքերը քառակի են ավելացել: Այժմ 65 մարդու վիճակը  ըծայրահեղ ծանր է համարվում »,- ասվում է Չեխիայի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեկ օրում հայտնաբերված դեպքերի քանակով Չեխիան առաջինն է կենտրոնական Եվրոպայի երկրների շարքում: Կորոնավիրուսով վարակվածների վիւճակագրությունը գրեթե նույնն է, ինչ Գերմանիայում, սակայն Գերմանիայի բնակչության թիվը 8 անգամ ավելին է, քան Չեխիայինը ։


Ընդհանուր առմամբ Չեխիայում կորոնավիրուսով վարակվել է 33 հազ 860 մարդ, որից 21 հազար 150-ը առողջացել է, գրանցվել է մահվան 450 դեպք: Կատարվել է 1 մլն-ից ավելի թեստավորում:

 
 
 

Comments


bottom of page