top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գիտելիքն այսօր ամենահզոր զենքն է յուրաքանչյուր անհատի և հասարակության համար. Ատոմ Մխիթարյան


Սիրելի՛ ուսանողներ և դպրոցականներ, հարգելի դասախոսներ, ուսուցիչներ և ծնողներ,

Սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ:

Բոլորս պիտի գիտակցենք, որ գիտելիքն այսօր ամենահզոր զենքն է յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Որևէ խոչընդոտ չպիտի լինի մեր երկրի կրթական համակարգի նորմալ կենսագործունեության և զարգացման, գիտելիքի արդյունավետ փոխանցման համար: Բոլորս պիտի համախմբվենք՝ համերաշխությամբ հաղթահարելու համավարակով պայմանավորված բոլոր մարտահրավերները: Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար, ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունն իր երկրում:

Բանիմաց, նպատակասլաց, աշխատասեր, ստեղծագործ, մրցունակ, առողջ և արժանապատիվ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը բոլորիս նպատակը պիտի լինի: Հաջողություններով լի ուսումնական տարի եմ մաղթում բոլորիս:

#Ատոմ #Մխիթարյանը կրթության փորձագետ է, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ գիտական քարտուղար, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page