Հայտնի են Հայկական PR մրցանակաբաշխության 2022-ի հաղթողները
Updated: Jun 23, 2022

Հայկական Փի Ար ասոցիացիան հերթական անգամ պարգևատրեց հանրային կապերի և հաղորդակցության մասնագետներին, լավագույն ծրագրերի ու գաղափարների հեղինակներին:
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի խոսքով, հանրային և քաղաքական դեմքերի, ընկերությունների ու պետական գերատեսչությունների աշխատանքը Հայկական Փի Ար ասոցիացիայի հետազոտական թիմի ուշադրության կենտրոնում է: Մրցանակաբաշխությունը միտված է բարձրացնել ու կարևորել հանրային կապերի մասնագետի դերը, արժևորել հանրույթի հետ հետադարձ կապը, խրախուսել հաղորդակցության կառավարման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ստեղծումն ու կիրառումը:
«Հայկական PR մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի հաղորդակցության մասնագետները, հանրային և քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, իրականացված արշավներն ու հնարքները, որոնք արժանացել են հանրույթի ուշադրությանը: Հայկական Փի Ար ասոցիացիան 2015 թվականից նախաձեռնել է իրականացնել գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հավաքագրելու հաղորդակցության ոլորտի գործող անձանց և կառույցների կառավարման գործիքների և տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը»,- նշում է PR մասնագետը:
Հետազոտության ընթացքում հարցման է ենթարկվել 8700 մարդ, որից 5700-ը կին և 3000-ը տղամարդ: Խորքային հարցազրույցներ են իրականացվել 73 ոլորտային փորձագետների հետ: Փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հաղորդակցության ոլորտի մասնագետ: Տարվա կտրվածքով կազմակերպվել են 53 ֆոկուս խմբային քննարկումներ. յուրաքանչյուր խմբում մասնակցել են 12 հոգի տարիքային տարբեր խմբերով՝ 20-35, 35-50, 50 և ավելի: Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դոկտոր Վազրիկ Բազիլն է:
«ՀՀ քաղաքական, տնտեսական և ընկերային այս ծանր իրավիճակում լավ է, որ ամեն ոք կատարի իր բնագավառում կարելին։ Եվ հանրային կապն էլ իր ոլորտում լինի բարձրորակ, կիրթ և նպատակասլաց։ Այս համատեքստում Հայկական PR մրցանակաբաշխությունը խթանում է անդրադարձումը, ընդգծում արհեստավարժության անհրաժեշտությունը, ոգևորում հանրային կապերի մասնագետներին շարունակել ու բարելավել իրենց աշխատանքները»,-իր ելույթում նշեց Վազրիկ Բազիլը:
Հայկական PR մրցանակաբաշխության լավագույն եռյակում են հայտնվել հետևյալ կառույցներն ու անհատները.
Տարվա հրապարակային գործիչ՝
. Արման Թաթոյան (Հաղթող)
. Արամ Վարդևանյան
. Ալեն Սիմոնյան
Տարվա պետական կառույց՝
.Հայաստանի Պետական եկամուտների կոմիտե
.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Հաղթող)
.Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Տարվա քաղաքական գործիչ՝
· Արարատ Միրզոյան
· Արթուր Վանեցյան
· Իշխան Սաղաթելյան (Հաղթող)
Հայկական բրենդ՝
.«Ջերմուկ» ապրանքանիշ (Հաղթող)
Հատուկ մրցանակ՝
.«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ»ինտելեկտուալ հեռուստախաղ
Տարվա PR պատասխանատու՝
. Լուսինե Մկրտչյան(ՀՀ ՊԵԿ)(Հաղթող)
. Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ)
. Հունան Թադևոսյան (ԱՀ ԱԻՊԾ)
Տարվա նորարարական PR`
.360 STORIES
. Արմեդ (Հաղթող)
. Բիոնիկ ձեռք
Տարվա Սփյուռքի ԶԼՄ՝
· «Armenian Mirror- Spectator» (ԱՄՆ)
· «Զարթօնք» (Բեյրութ)
· «Horizon Armenia TV» (Հաղթող)
Տարվա մշակութային PR`
. «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» (Հաղթող)
. Project LA և Գոռ Սուջյան
. Գրքի երևանյան փառատոն
. Տարվա նախաձեռնություն՝
. 100 տուն Արցախի համար
. Ապագա հայկականը
. Մի դրամի ուժը (Հաղթող)
Տարվա ԶԼՄ՝
.Հանրային ռադիո. Դպրություն
. 5-րդ ալիք. Բառերէն (Հաղթող)
. Շողակաթ. Պահոց խոհանոց
Տարվա իրադարձություն՝
· ՀՀ անկախության 30 ամյակին նվիրված նվիրված հանդիսություն․ ՀՀ կառավարություն
· Մտքերի հայկական գագաթնաժողով
· Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողով․ Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն (Հաղթող)
Տարվա ճգնաժամային կառավարում՝
· ՀայՓոստ (Հաղթող)
· Տաշիր պիցցա
· Ինեկոբանկ
Տարվա կորպորատիվ PR`
· « Վիվա-ՄՏՍ» ընկերություն (Հաղթող)
· Սոֆթ կոնստրակտ
· Դիջիթեյն
Տարվա PR տեխնոլոգիա՝
· Արցախի վիզուալիզացիա. Դիլաքյան եղբայրների «Արցախ շարք» (Հաղթող)
· Ցեց կոմիքս. Մեդիալաբ
. Զարթի՛ր Լաո
Տարվա PR արշավ՝
· Ակբա բանկ՝ Ոգեշնչված ձեզնով. Դոպինգ գործակալություն
· «Արտադրված է Հայաստանում» ծրագիրը. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
· «Կյանքը գեղեցիկ է Հերմինե Ստեփանյանի հետ» արշավը (Հաղթող)
Հայաստանի բարեկամ՝
· Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
«Հայկական PR մրցանակաբաշխություն 2022»-ին աջակցել են «Yeraz Projects»-ը, Հայաստանի երգի պետական թատրոնը, «Rumors Monitoring» ընկերությանը: Ինֆորմացիոն հովանավորներն են Bravo.am-ը, Tert.am-ը, ABNews TV-ն, Anews.am-ը։
Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:
Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը:
Comments