top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Տարվա հրապարակային գործիչ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արման Թաթոյանը


Հայկական ՓԻ ԱՐ ասոցացիայի նախաձեռնած, հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառուման` Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա հրապարակային գործիչ» անվանակարգում նոմինացված էին ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Մեկ տարվա ուսումնասիրությունների և վերջում հանձնաժողովի կողմից քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանը իր ելույթում կարևորեց Հայկական ՓԻ ԱՐ ասոցացիայի և PR դպրոցի աշխատանքը և նշեց. «Կարևոր է հանրային հաղորդակցությունը և դրանից բացի` մասնագետների պատրաստումը: Դուք կարևոր ոլորտ եք ընդգրկում, նպաստելով Սփյուռքի և Արցախի կապի ամրապնդմանը, տեսնում եմ, որ արդեն շատացել են անվանակարգերը, որտեղ սփյուռքից մասնակիցներ կան: Ես ևս մեկ կարևոր փաստ եմ ուզում արձանագրել, որ այս և նման նախաձեռնություններով Դուք նպաստում եք պետականության ուժի բաղադրիչներից մեկի` հանրային հաղորդակցության ապահովմանը, պետության նկատմամբ հանրային վերահսկողության ապահովմանը և լրատվության ոլորտի զարգացմանը»:

Հիշեցնենք, որ Հայկական PR մրցանակաբաշխություն 2021 «Տարվա պետական կառույց» անվանակարգում լավագույնն էր ճանաչվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը (Արմեն Թաթոյանի դերն հատուկ ընդգծված էր հարցումներում):





0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page