top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Viber ալիքներ՝ բովանդակություն ստեղծողների և օգտատերերի համար


Viber ալիքների միջոցով բովանդակություն ստեղծողները կարող են հաղորդակցվել թիրախային լսարանի հետ ամբողջ աշխարհում, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և ապահովել հետադարձ կապը, իսկ օգտատերերը կարող են գտնել «իրենց» բովանդակությունը՝ պահպանելով գաղտնիությունը:



Viber մեսենջերը շարունակում է զարգացնել ալիքները՝ վիճակագրությամբ, մեկնաբանություններով, հետաձգված հրապարակումներով և այլ հնարավորություններով կարևոր թարմացումը բովանդակություն ստեղծողների համար: Viber-ը չի սահմանափակվում լոկ հաղորդագրությունների փոխանակմամբ, այլև իր հիմնական գործառույթներից բացի ներկայացնում է թվային տեխնոլոգիաների լայն տեսականի. ալիքները նման նորարարություններից են:

Ալիքներում բովանդակություն ստեղծողների համար հասանելի են այնպիսի օգտակար գործառույթներ, ինչպիսիք են հաղորդագրության հետաձգված հրապարակումը, մանրամասն վերլուծությունը, ինչպես նաև հարցումներն ու վիկտորինաները: Կարևոր փաստ՝ Viber ալիքի անդամների թիվը սահմանափակ չէ։ Ալիքի սուպեր ադմինիստրատորները կարող են նաև կարգավորել հետաձգված հրապարակումը API-ի միջոցով՝ առանց հեռախոսի կամ համակարգչի օգտագործման բովանդակությունը ավտոմատ կերպով ուղարկելու համար:

Այն օգտատերերի համար, ովքեր նախկինում զարգացրել են իրենց համայնքը մեսենջերում, հասանելի է հատուկ չաթ-բոտ, որն արագորեն համայնքը կվերածի ալիքի` պահպանելով լսարանն ու նախկինում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը։ Ավելին, Viber-ը մանրամասն ուղեցույցներ է պատրաստել բովանդակություն ստեղծողների համար ալիքների կառավարման, բովանդակության ստեղծման, լսարանի գործունեության վերլուծության, դրամայնացման, ալիքի զարգացման և լսարանի հետ փոխգործակցության վերաբերյալ:

Ալիքների միջոցով Viber-ի օգտատերերը կարող են ստանալ վերջին նորություններն իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ, հետևել ազդեցիկ մարդկանց, մասնակցել հարցումներին և վիկտորինաներին, մեկնաբանել գրառումները և օգտվել բացառիկ բովանդակությունից:

Ալիքներում շփումն ապահով է օգտատերերի համար. ալիքի անդամների ցանկը հասանելի է միայն ադմիններին և սուպերադմիններին, մինչդեռ օգտատերերը կարող են տեսնել ալիքի անդամների ընդհանուր թիվը: Սա օգտատիրոջ տվյալները պահում է գաղտնի և անվտանգ, ինչը առաջնահերթություն է Viber-ի համար:

Որպեսզի լսարանին հարմար լինի արձագանքել բովանդակությանը և հետաքրքիր թեմաների շուրջ քննարկումներ ծավալել, ալիքը տրամադրում է մեկնաբանությունների հնարավորություն: Սուպերադմինների հայեցողությամբ այս տարբերակը կարելի է միացնել կամ անջատել ալիքի բոլոր գրառումների համար: Բացի այդ, օգտատերերը հնարավորություն ունեն պատճենել գրառումներից յուրաքանչյուրի հղումը։

«Ալիքները Viber մեսենջերի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեն: Դրանք օգնում են մեր օգտատերերին տեղեկատվություն ստանալ իրենց հետաքրքրող հեղինակներից, այդ թվում՝ լոկալ հեղինակներից: Ալիքների շնորհիվ ապրանքանիշերն ու բովանդակություն ստեղծողները ստանում են ևս մեկ արդյունավետ գործիք՝ լայն լսարանի հետ շփվելու համար և կկարողանան անընդհատ կապ պահպանել նրանց հետ»,- նշում է Rakuten Viber-ի Key Market Development-ի ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը:


Viber հետաքրքիր ալիքներ, որոնց արժե հետևել՝


Rakuten Viber-ի մասին.

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ըպատկանումէ Rakuten Inc.-ին, որըէլեկտրոնայինառևտրիևֆինանսականծառայություններիհամաշխարհայինառաջատարնէ: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլայինև «Golden State Warriors» բասկետբոլայինակումբներիպաշտոնականմեսենջերնէ՝զանգերիևակնթարթայինհաղորդագրություններիծրագիրը:


0 comments

Comentarios


bottom of page