top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանում Viber ալիքների թիվն աճել է ավելի քան 20%-ով



Rakuten Viber-ն ամփոփում է 2022 թվականը և կիսվում hայաստանյան օգտատերերի շրջանում Viber ալիքների վերաբերյալ վիճակագրական տվյալներով։ Վերլուծությունների համաձայն՝ 2022 թվականին Հայաստանում Viber ալիքների թիվն աճել է ավելի քան 20%-ով։




Այս տարվա սկզբին Viber-ը թողարկեց կարևոր գործառույթ բովանդակություն ստեղծողների համար՝ մեկնաբանություններով, վիճակագրությամբ, հետաձգված հրապարակումներով և այլ հնարավորություններով ալիքներ, որն օգնեց տարբեր ապրանքանիշերի, կազմակերպությունների, լրատվամիջոցների և բլոգերների շփումը հանրության հետ էլ ավելի հարմար և արդյունավետ դարձնել՝ մեծացնելով ալիքների նկատմամբ հետաքրքրությունը բովանդակություն ստեղծողների և մեսենջերի օգտատերերի շրջանում:


Հայաստանում որոշ հայտնի ալիքներ ունեն տասնյակ և հարյուր հազարավոր բաժանորդներ։ Օրինակ՝ Viber-ը հատուկ Հայաստանի օգտատերերի համար ունի Viber Հայաստան ալիքը։ Այն հրապարակում է Viber բոլոր թարմացումների և կարևոր գործառույթների մասին նորություններ, տեղական AR դիմակների և սթիքերների փաթեթների հայտարարություններ և այլ կարևոր տեղեկություններ: Մեկ այլ օգտակար օրինակ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ալիքը, որտեղ կարող եք գտնել առողջապահական հետաքրքիր փաստեր և խորհուրդներ դրա պահպանման համար, ինչպես նաև տեղեկատվություն ԱՀԿ-ի տարբեր գլոբալ նախաձեռնությունների մասին: Վերջերս Viber-ը գործարկեց GOAL համաշխարհային ալիքը, որտեղ կարող եք հետևել ֆուտբոլային հանդիպումների արդյունքներին և կարևոր սպորտային նորություններին։


Viber-ում ալիքների ֆունկցիոնալությունը բովանդակություն ստեղծողներին տրամադրում է լսարանի հետ շփվելու հարմար գործիքներ: Իսկ այս փոխազդեցությունն ավելի հետաքրքիր են դարձնում Viber հավելվածում հասանելի տարբեր գործառույթներ, ինչպիսիք են ընդլայնված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, ինչպես նաև թեմատիկ սթիքերները։


Առաջիկա տոներին ընդառաջ Viber օգտատերերին հասանելի կլինեն տարբեր ձմեռային և ամանորյա AR դիմակներ, Սուրբ Ծննդյան և Ամանորի համար նախատեսված սթիքերների փաթեթներ (հասանելի կլինեն դեկտեմբերի 24-ից):

Տոնական դիմակներն ու սթիքերները կօգնեն այս ժամանակահատվածում ընկերների և ընտանիքի հետ շփումն ավելի վառ և բազմազան դարձնել, ինչպես նաև յուրօրինակ կերպով շնորհավորել նրանց մեսենջերում։

Հետաքրքիր Viber ալիքներ, որոնց արժե բաժանորդագրվել.



Rakuten Viber-ի մասին.


Rakuten Viber-ը միավորում է մարդկանց՝ անկախ նրանց ինքնությունից և գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում մեր օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Viber-ը երաշխավորում է հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Rakuten Viber-ը պատկանում է Rakuten Group Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Այն «Golden State Warriors» բասկետբոլային ակումբի՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների պաշտոնական հավելվածն է:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page