top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հունիսի 22-ին կկայանա Հայկական PR մրցանակաբաշխություն 2022-ը


Հանրային կապերի (PR) և հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձությունը՝ #Հայկական#PR մրցանակաբաշխությունը, տեղի կունենա հունիսի 22-ին։

Մրցանակաբաշխությունը յուրօրինակ հարթակ է դարձել հանրային կապերի մասնագետների համար: Մրցանակաբաշխության հետազոտության վերջնական փուլում յուրաքանչյուր անվանակարգում առանձնացվում է լավագույն եռյակը: Վերջնական փուլում, փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվում է հաղթողը:

Մասնագիտական հանձնաժողովը կազմված է տեղական և միջազգային պրոֆեսիոնալ մասնագետներից: Հայկական PR մրցանակաբաշխություն 2022-ը իրականացվում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ

Մրցանակաբաշխության նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական PR մրցանակաբաշխությունը կօգնի նոր չափանիշ սահմանել հանրային կապերի պատասխանատուների համար, խթանել առողջ մրցակցությանը մասնագիտական դաշտում, լինել առավել ստեղծագործ, ինքնատիպ ու առաջադեմ:

Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը:

practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page