ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը կարևորել է համագործակցությունը Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի հետ
2019 թվականից Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում իր ակտիվ գործունեությունն է ծավալում Երիտասարդական ակումբների դաշնության մարզային ներկայացուցչությունը։ ԵԱԴ մարզային ակումբում հյուրընկալվել էին Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը և կազմակերպության նախագահության անդամ Աստղիկ Ավետիսյանը, ովքեր հանդիպման ընթացքում կարևորեցին համագործակցությունը Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի հետ, ինչպես նաև այն նվիրական աշխատանքը, որ տարվում է մարզային ակումբի կողմից:
Վստահելի համագործակցության և երիտասարդական ոլորտում իրենց ներդրման համար վկայականներ տրվեցին Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանին և աշխատակից Մարիամ Սուքիկյանին, ով նաև համակարգում է ԵԱԴ մարզային ակումբի աշխատանքները:
Վկայականներ տրվեցին նաև Երիտասարդական ակումբների դաշնության մարզային ակումբի ակտիվ անդամներից մի քանիսին:
Comments