top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Երիտասարդական ակումբների դաշնությունում տեղի ունեցավ «Erasmus+» ծրագրերի մասին հանդիպում (տեսանյութ)

Updated: Dec 24, 2022


#Երիտասարդական#ակումբների#դաշնությունում տեղի ունեցավ «Erasmus+» ծրագրերի մասին հանդիպում։ Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամներին ներկայացվեց, թե ինչ է «Erasmus+»-ը։ Ինչպես կարող են քարտուղարության անդամները դիմել այդ ծրագրերին և հաղթել։ Խոսեցին նաև այն մասին, թե ինչպես է ձևավորվել «Erasmus+»-ը, ինչ հիմնական բաղադրիչներ ունի և որոնք են «Erasmus+»-ի հիմնական առաջնահերթությունները։

Երիտասարդական ակումբների դաշնության քարտուղարության անդամ Վերգինե Թադևոսյանի խոսքով, վերջերս Կարիբյան կղզում կայացել էր հերթական երիտասարդական փոխանակման ծրագիրը, որի մասնակիցները այսօր ունեցան follow up ծրագիր։


«Այստեղ ներկայացրին իրենց ծրագիրը, թե այնտեղ ինչ են սովորել, ինչ հմտություններ են ձեռք բերել և փորձելու են այդ գիտելիքները փոխանցել մեր մյուս անդամներին, ծրագիրը նվիրված է եղել բնապահպանությանը և աշխարհում առկա բնապահպանական հիմնախնդիրներին։ #Երիտասարդական#ակումբների#դաշնությունում ներկայացվեցին բնապահպանական խնդիրները գլոբալ առումով և մասնավորապես կենտրոնացան Հայաստանի Հանրապետությունում առկա բնապահպանական խնդիրներին»,- նշեց Վերգինե Թադևոսյանը։




0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page