top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանի առաջարկած գաղափարը չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը. Ատոմ Մխիթարյան


Կառավարության նիստին Փաշինյանի ասածը հետևյալն էր, որ պետական բուհերի քանակը պետք է օպտիմալացվի, սա նշանակում է, որ որոշ բուհեր կփակվեն և դրանց քանակը կդառնա առավելագույնը 8-ը, որոնք էլ հերթականությամբ կտեղափոխվեն Աշտարակ՝ նոր կառուցվող ակադեմիական քաղաք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում կրթության որակը այնքան է անկում ապրել, որ անհրաժեշտ է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել՝ կրթության որակը գոնե այս մակարդակի պահելու և հետագայում զարգացնելու համար, բայց Փաշինյանի առաջարկած գաղափարը, ըստ Մխիթարյանի, չի նպաստելու կրթության որակի բարձրացմանը. «Դա ընդամենը հերթական շոուն էր, որովհետև եթե խոսքը 2030թ-ի զարգացման ծրագրի մասին է, ապա, վստահ եմ, որ ներկա կառավարությունը մինչև այդ թիվը չի լինի և ինչպես մյուս ծրագրերը, սա նույնպես թղթի վրա կմնա»,-ասաց Ատոմ Մխիթարյանը: Փորձագետը միևնույն ժամանակ նշում է՝ ծրագրի գաղափարը՝ ունենալ մի կենտրոն, որտեղ, իրար հետ համագործակցելով, կգործեն մի քանի համալսարաններ, լավն է, սակայն այն կարող է արժեզրկվել. «Այս կառավարությունը, բուհերի օպտիմալացման ներքո համալսարաններ փակելով, դրանց մի մասն էլ Երևանից դուրս տեղափոխելով, ուղղակի արժեզրկելու է գաղափարը և հետագայում այն ժողովրդի մոտ վստահություն չի ունենա»,-ասաց Մխիթարյանը: Զրուցակիցը նաև ընդգծում է՝ պետք է հաշվի առնել, որ գաղափարը չի կարող կարճ ժամանակում իրագործվել, քանի որ համապատասխան ենթակառուցվածքներ և ուսանողների տեղափոխության հարմարություններ չկան. «Բացի դա, եթե նոր համալսարան ենք հիմնում, պետք է որոշակի ժամանակ անցնի, որպեսզի այն հեղինակություն ձեռք բերի և ուսանողները ցանկանան գնալ այնտեղ սովորելու»,-ասաց Ատոմ Մխիթարյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page