top of page

Այսօր որոնումներն արդյունք չեն տվել. աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել

Oct 7, 2021
1 min read

Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում որոնումներն այսօր արդյունք չեն տվել։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանի` Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքներում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1681 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։


 
 
 

Comments


bottom of page