top of page

4 մարդ է մահացել ձյան առատ տեղումների պատճառով

Jan 9, 2021
1 min read

Իսպանիայում ամենաուժեղ ձյան տեղումներն անցած 50 տարվա ընթացքում առնվազն չորս մարդու կյանք են խլել, հայտնում է AP-ն:

Անդալուսիայի շրջանի շտապ օգնության ծառայությունը տղամարդու եւ կնոջ մարմիններ էր հայտնաբերել այն բանից հետո, երբ գետը քշել էր նրանց ավտոմեքենան Ֆուենհիրոլա քաղաքի մոտակայքում: Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր նաեւ, որ Մադրիդում ձյան տակ 54-ամյա մի տղամարդու դի էր հայտնաբերվել: Հյուսիսային Սարագոսա քաղաքում ցրտահարությունից մի անօթեւան էր մահացել:

Մադրիդում ավելի քան 50 սանտիմետր բարձրությամբ ձյուն է տեղացել: Շաբաթ առավոտյան ժամը 7-ին AEMET ազգային եղանակային գործակալությունը Իսպանիայի մայրաքաղաքում գրանցել էր ձյան տեղումներ ամենաբարձր մակարդակը 1971 թվականից ի վեր:

 
 
 

Comments


bottom of page