Search

Հայկական PR ասոցիացիան կոչ է անում չխոչընդոտել լրագրողների աշխատանքը



«Լրագրողն իրավունք ունի օգտագործել մասնագիտական այն գործիքը, որը ինքն է նախընտրում». Հայկական PR ասոցիացիա

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ կոչ է անում բոլոր պետական և քաղաքական գործիչներին աշխատել թափանցիկ, չխոչընդոտել լրագրողների մասնագիտական աշխատանքը, շփվել հանրության հետ՝ օգտագործելով բոլոր հաղորդակցական միջոցները։

Ժողովրդավարական համակարգերում հանրային կապերի (PR) դերը խիստ կարևոր է։ Յուրաքանչյուրը (պետական կառույց, մասնավոր կազմակերպություն, պետական կամ քաղաքական գործիչ) պետք է կարևորի հանրային կարծիքն ու հասարակության հետ կապը։ ՀՀ-ում հանրային կարծիք ձևավորող ամենաազդեցիկ գործիքները շարունակում են մնալ զանգվածային լրատվության միջոցները։ Արդի տեղեկատվական տեխնոլոգիաները լրագրողին հնարավորություն են տալիս աշխատել ավելի օպերատիվ, նորությունները հաղորդել ուղիղ եթերի ձևաչափով։ Քայլել ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում ամենևին չի նշանակում լինել ոչ պրոֆեսիոնալ։ Լրագրողն ինքն է ընտրում այն գործիքը, որով կարող է տեսագրել կամ ուղիղ եթեր հեռարձակել, ձայնագրել կամ գրել։ Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները (այդ թվում նաև բջջային հեռախոսները) հնարավորություն են ընձեռում միաժամանակ իրականացնել մի շարք գործառույթներ, հնարավորություն տալով աշխատել օպերատիվ՝ չկորցնելով կատարած աշխատանքի որակը։ Յուրաքանչյուր ոլորտում պետք է աշխատեն բանիմաց մասնագետներ․ հմուտ մասնագետի ձեռքին բոլոր գործիքները պրոֆեսիոնալ են դառնում։

#ՀայկականPRասոցիացիա #Հանրայինկարծիք #Հանրայինկապեր #PRգործիքներ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia