top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Առաջիկա ընտրություններում սպասվում է քաղաքական գաղափարախոսությունների մրցակցություն. Ատոմ Մխիթարյան



«Քաղաքական գաղափարախոսություններ և երիտասարդական շարժումներ» խորագրով դասախոսություն-քննարկումը բանախոս Ատոմ Մխիթարյանն սկսեց այն պնդմամբ, որ առաջիկա քաղաքական ընտրություններից սկսած գերակշռող կդառնա քաղաքացիների կողմնորոշումն ու, հետևաբար, ընտրությունը ըստ քաղաքական գաղափարախոսությունների:

Սա էր, թերևս, պատճառը, որ «Արդարություն» կուսակցության աջակցությամբ երիտասարդների համար կազմակերպվեց հետաքրքիր ու արդյունավետ դասախոսություն-հանդիպումը, որի ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց քաղաքական գաղափարախոսական հիմնական ուղղություններն աշխարհում:

Ատոմ Մխիթարյանը երիտասարդների համար առավել ուսանելի դարձնելու համար քաղաքական գաղափարախոսությունները պատկերեց գրաֆիկորեն: Քննարկման ժամանակ երիտասարդներն հեշտությամբ կարողացան հայկական քաղաքական ուժերի գաղափարական դասավորությունը ներկայացնել ըստ «աջերի» և «ձախերի», ըստ «պահպանողականների» ու «առաջադիմականների»:

Ըստ Ատոմ Մխիթարյանի՝ Հայաստանում ձախ-առաջադիմական՝ սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող որևէ ազդեցիկ քաղաքական ուժ գոյություն չունի: «Ողջ աշխարհում գաղափարական այս ուղղության կարևոր դերակատարությունը վերապահված է երիտասարդությունը, որը մեծ ազդեցություն ունի առաջադիմական գաղափարների տարածման, տարբեր ոլորտներում բարեփոխումների առաջմղման գործում: Պատահական չէր, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հիմնական դերակատարը հենց երիտասարդությունն էր, որ այժմ գաղափարական փնտրտուքների մեջ է»:


Բանախոսի կարծիքով, սոցիալ-դեմոկրատական գաղափարական դաշտում գործող «Արդարություն» կուսակցությունը կարող է դառնալ հենց այն ուժը, որը միավորելով Հայաստանի երիտասարդությանը՝ իր ակտիվ քաղաքական դերակատարմամբ կարող է ճանապարհ հարթել երկրում արդյունավետ բարեփոխումների համար:

«Արդարություն» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում՝ համախմբելով ոչ կուսակցական, բայց տարբեր ոլորտներում փորձառություն և մասնագիտական բարձր որակ ունեցող գործիչների, մտավորականների, արտերկրում կրթություն ստացած և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդների:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page