top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կրթության կառավարման փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ Պրահայի Կարլի հետազոտական համալսարանի դոկտորանտուրայի



Ատոմ Մխիթարյանը ուսումնասիրելով տարբեր երկրների գիտական հաստատությունների կրթական համակարգը, ինչպես նաև՝ գիտական աշխատանքի առանձնահատկությունները, պարբերաբար, գիտական հանրությանը ներկայացնում է մանրամասներ:

Պրահայի Կարլի հետազոտական համալսարանում (Charles University, Карлов университет в Праге - ÚJOP) որևէ մասնագիտությամբ դոկտորանտուրա ընդունվելու համար դիմորդից պահանջվում է ունենալ ուսման ցանկություն, որը նա պետք է հիմնավորի իր մոտիվացիոն նամակում, ունենա ինքնուրույն ստեղծարար աշխատանք կատարելու մասնագիտական որակներ, սեփական անհատական ուսման պլանը կյանքի կոչելու մեծ ցանկություն և պատասխանատվություն: Միաժամանակ, նա պետք է առաջարկի/ներկայացնի իր ատենախոսության թեման և հնարավոր գիտական ղեկավար կամ խորհրդատու համալսարանից: Դոկտորանտուրա ընդունվելուց հետո երկու ամսվա ընթացքում դոկտորանտը պարտավոր է իր գիտական ղեկավարի հետ մշակել և հաստատման ներկայացնել սեփական ուսման /հետազոտության պլանը: Ուսման ընթացքում իրավունք ունի փոփոխություններ կատարել ատենախոսության թեմայում կամ ուսման/հետազոտության պլանում, որը կրկին պետք է ներկայացնի համալսարան՝ հաստատման: Կարող է խնդրել ֆակուլտետի դեկանին փոփոխելու ուսման/հետազոտության ձևը կամ ընդհատելու ուսումը: Դոկտորանտը կարող է ուսման ընթացքում փոխել գիտական ղեկավարին՝ միաժամանակ ներկայացնելով նոր գիտական ղեկավարի համաձայնությունը և հիմնավորումը: Դոկտորանտը պարտավոր է իմանալ և ենթարկվել համալսարանի կանոնադրությանը, ներքին ընթացակարգերին, մշտական կապ պահպանել գիտական ղեկավարի և խորհրդատուի հետ, իսկ կազմակերպական հարցերով՝ ֆակուլտետի հետ: Մյուս կողմից, համալսարանը պարտավորվում է դոկտորանտի ուսման և հետազոտությունների իրականացման համար ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններ: Այս հետազոտական համալսարանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի «ուսանողակենտրոնությունը» ակնհայտ է, ամեն ինչ արվում է հոտազոտող-ասպիրանտի նախաձեռնությունները խրախուսելու, ինքնուրույնությունը զարգացնելու համար: Մեզ մոտ հարկավոր է բարձրագույն կրթության երրորդ աստիճանի այնպիսի հայեցակարգային ու օրենսդրական բարեփոխումներ, որ խրախուսվեն ինքնուրույն-որակյալ ու Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված գիտական հետազոտությունները: Մինչդեռ այժմ մենք բոլորս յուրաքանչյուր պաշտպանվող ատենախոսության մեջ փնտրում ենք համընկնումներ, արտագրություններ, որովհետև վստահ ենք, որ այդ ատենախոսությունները մեծամասամբ ինքնանպատակ են գրված, հետագայում որևէ տեղ չեն կիրառվելու, ու այլ կերպ չի էլ կարող լինել, ցավոք:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page