top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Արդարություն» կուսակցությունը մասնակցելու է Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին



«Արդարություն» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին: Anews.am-ին այս մասին տեղեկացրեց կուսակցության նախագահ Արթուր Բալոյանը: Ստորև ներկայացնում ենք հայտարարության բովանդակությունը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց արդյունքում ստեղծված իրավիճակը, Հիմնվելով Կուսակցության անդամների և համակիրների կարծիքների ու ցանկությունների վրա՝ ակտիվ դերակատարություն ստանձնելու երկրի քաղաքական կյանքում, նպատակ ունենալով սեփական ներուժով նպաստելու Երևան քաղաքի զարգացմանն ու առաջընթացին «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը որոշել է.

1. Մասնակցել Երևան քաղաքի ավագանու առաջիկա ընտրություններին:

2. Հրավիրել բոլոր ակտիվ և մտահոգ Քաղաքացիներին ներկայացնելու ծրագրեր և առաջարկություններ, ինքնաառաջադրվել և մասնակցել ներկուսակցական ընտրությունների, որի արդյունքում ձևավորել Կուսակցության նախընտրական ցուցակը:

3. Սկսել բանակցություններ այլ Կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page