top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պաշտպանության նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն



Հուլիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և հանդիպել այնտեղ ապաքինվող երիտասարդների հետ:

Պաշտպանության նախարարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջել է ամբողջ տարածաշրջանի համար բացառիկ այդ կառույցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին: Ներկայացնելով կենտրոնի հնարավորությունները՝ Արմեն Մուրադյանը մասնավորապես նշել է, որ այն գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև զինվորական հաշմանդամների սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր:


Դավիթ Տոնոյանը զրուցել է նաև կենտրոնում վերականգնողական բուժում ստացող նախկին զինծառայողների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համար և արագ ապաքինում մաղթել:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page