top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սերժ Սարգսյանի PR թիմը վատ է աշխատել. Աստղիկ Ավետիսյան

Updated: Jul 1, 2020



«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի հիմնական դրդապատճառը PR թիմի վատ աշխատանքն էր: Հանրային կապերի մասնագետները միայն լրատվամիջոցներին մեկնաբանություններ տալու համար չեն, նրանք ռազմավարական հաղորդակցությունների մշակող են, հանրության ձայնը լսողները ու համապատասխան քայլեր մշակողներն են: PR թիմը ինդիկատորի դեր պետք է տանի, զգա հասարակության սրտի աշխատանքը, իսկ դա միայն կարելի է անել շփվելով տարբեր շերտերի հետ ու չմերժել, չհեռացնել ոչ յուրայիններին, միայն այն պատճառով, որ բարձրաձայնում են խնդիրները: Վերլուծելով քայլերի հերթականությունը՝ հասկանում եմ, որ PR թիմը բավարար չափով չի տեղեկացրել ստեղծված իրավիճակի մասին: Վերջին իրադարձություններն էլ ավելի պետք է սթափեցնեն բոլոր քաղաքական ուժերին ու կառույցներին, կարևորելով հանրային կապերի դերը մեր կյանքում, և որ գրագետ PR մասնագետի անհրաժեշտությունը օրախնդիր է:

practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page