top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ֆիզիկական ակտիվություն.կանխարգելենք ոչ վարակիչ հիվանդությունները



Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ֆիզիկական թերակտիվություննառավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, քաղցկեղի, շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից է:

Միջազգային նոր մոտեցումներիցելնելով`ՀՀ առողջապահության նախարարության կողմից Արարատի և Արմավիրի մարզերում ներդրման փուլում է ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը և նվազեցնել վերը նշված հիվանդություններով հիվանդացությունը և դրանց բարդությունների առաջացումն ու տարածվածությունը:

Առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների կողմից խորհրդատվության գործընթացը միջազգային մոտեցումներին համահունչ իրականացնելու համարԱրարատիև Արմավիրի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպվել են դասընթացներ Արտաշատ, Մասիսի, Վեդու, Արարատի, Էջմիածնի և Արմավիրի բժշկական կենտրոններում:Տարածաշրջանի պոլիկլինիկաների և բժշկական ամբուլատորիաների տեղամասային թերապևտներն ու ընտանեկան բժիշկները ծանոթացել են ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությանը, ընթացակարգի կազմակերպմանը, այն հարցերին, որոնց պետք է ուշադրություն դարձնել պացիենտների հետ զրույցի ժամանակ` խրախուսելով առողջ կենսակերպը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page