Search

Անականկալ սիրո խոստովանություններ



Գիտե՞ք, որ տարվա ամենասիրառատ օրվան հաշված ժամեր են մնացել։

Հունվարի 26-ին` ժամը 11:30-ին, Երիտասարդական ակումբների դաշնությունը և Արարատյան Հայրապետական Թեմը սիրով հրավիրում են ներկա գտնվելու տարվա ամենաջերմ օրվա՝ սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին:

Ահա, թե ինչ է սպասվում բոլորիս միջոցառման ընթացքում. Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը կողջունի բոլորիս: Տեր Եսայի քահանա Արթենյանը կներկայացնի Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը: Տերյան մշակութային կենտրոնը կներկայացնի ազգային հարսանեկան հանգուստներ, իսկ տոնը կգունավորի «Հայասա» ֆոլկ բենդը:

Եվ որ ամենակարևորն է․

Հնարավորություն կունենաք մասնակցելու խաղերի և դառնալ մրցույթների հաջողակ հաղթողներից մեկը։ Մեր նախաձեռնության գործընկերները Ձեզ համար նվերների տեսքով անակնկալներ են պատրաստել։

Միջոցառման կիզակետը՝ անակնկալ սիրո խոստովանություններն են: Եթե դու որոշել ես կրեատիվ ու հետաքրքիր սիրո խոստովանություն անել, ապա շտապի՛ր մեզ տեղեկացնել:

Բայց սպասե՛ք։ Երիտասարդական ակումբների դաշնությունը ևս մեկ անակնկալ ունի Ձեզ համար՝ միջոցառման բոլոր մասնակիցներին կբաժանվեն աղի բիթներ, որոնք գիշերն ուտելուց հետո գուցե երազում տեսնեք Ձեր սիրելիին։

Նախաձեռնության կազմակերպիչներն են Երիտասարդական ակումբների դաշնությունը, Արարատյան Հայրապետական թեմը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ և Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը։

Նախաձեռնության գործընկերներն են՝ «Armenian Tours» տուրիստական կազմակերպությունը, «Հայաստանի գանձեր» խանութ-սրահը, «Apricot» հուշանվերներ և զարդեր արտադրող ընկերությունը, «Փողոց Պարադի 588» հրուշակեղեն թողարկող ընկերությունը և «Ranidi» աքսեսուարների օնլայն խանութ-սրահը։

Դե ի՞նչ։ Բաց մի՛ թողեք հնարավորությունը մասնակիցը լինելու տարվա ամենաջերմ միջոցառմանը։

Այնպես որ, անհամբեր սպասում ենք բոլորիդ Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում, որը գտնվում է Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու բակում: Հասցե՝ Ռ. Իսրայելյան 21, Երևան:

Սիրով՝ Երիտասարդական ակումբների դաշնություն

www. FYCA.net, fyca@sci.am, +37410588768

#FYCAnet #Երիտասարդականակումբներիդաշնություն #ՍուրբՍարգսիտոն #Երիտասարդությանօրհնությանօր #ԱրարատյանՀայրապետականթեմ #Սիրոխոստովանություններ

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png