top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Իսլանդացի երիտասարդական աշխատողներին հյուրընկալել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությու



Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA) hունվարի 17-ից 20-ը Եվրամիության «Erasmus+» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Իսլանդիայի «Samfes Youth Work Iceland» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին: Իսլանդական երիտասարդական կազմակերպությունը Երիտասարդական ակումբների դաշնության քույր կառույցն է, սակայն առաջին անգամն է, որ երիտասարդական աշխատողներն ուսուցողական այցով գտնվում են Հայաստանում:

Եռօրյա միջոցառումները ներառում են ինչպես տեղեկատվական, այնպես էլ փորձի փոխանակման մի շարք հանդիպում-քննարկումներ, այդ թվում՝ հայաստանյան ՀԿ ոլորտի ակտիվ ներկայացուցիչների հետ։ ԵԱԴ-ն իր անդամ-ակումբների հետ միասին «Samfes Youth Work Iceland»-ին ներկայացնելու է իր 18-ամյա փորձը երիտասարդության ոլորտում, ինչպես նաև ծրագրերի իրականացման, երիտասարդների մոտիվացման, ոչ ֆորմալ կրթման և մասնագիտական ճանապարհ հարթելու հնարավորությունների մասին։


«Իսլանդիայում մենք, որպես երիտասարդական աշխատողներ, զբաղվում ենք միգրանտների և առհասարակ խնդիրներ ունեցող երիտասարդների հետ և մեզ համար կարևոր է գտնել նոր մեթոդներ ու աշխատանքային գործիքներ այս թիրախային խմբի հետ աշխատելու համար: Մենք պարբերաբար տարբեր թիմային աշխատանքներ ենք իրականացնում և ցանկանում ենք վերցնել նաև այլ եվրոպական պետությունների փորձը, ինչպես նաև կիսվել մեր սեփական գիտելիքներով: Հայաստանում ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը, որը նաև Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության անդամ է, բավականին փորձառու է և այս հարցում մենք փորձում ենք ստանալ առավելագույն տեղեկատվություն Հայաստանի ՀԿ ոլորտի մասին»,- ասում է Կարի Սիգուրդսոն՝ (Kari Sigurdsson) Իսլանդիայի երիտասարդական թիմի ղեկավար։


Ըստ Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի՝ երիտասարդական ոլորտում փորձի, տեղեկատվության ու հմտությունների փոխանակման այսօրինակ միջոցառումները երկուստեք կարևոր են կազմակերպությունների կարողությունների զարգացման համատեքստում, այդ թվում նաև ԵԱԴ-ի՝ միջազգային համագործակցության ընդլայնման տեսանկյունից: «Մեր գործակցությունը Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) շրջանակներում ավելի քան 15 տարվա պատմություն ունի, որի ընթացքում բազմաթիվ հայ երիտասարդներ հնարավորություն են ստացել իրենց գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու միջազգային երիտասարդական փոխանակության ծրագրերին մասնակցելով»։


Ուսուցողական այցին մասնակցում են ինչպես իսլանդական կազմակերպության 21 երիտասարդական աշխատողներ, այնպես էլ Հայաստանի մարզերից Երիտասարդական ակումբների դաշնության անդամ-ակումբների ներկայացուցիչներ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page